18 05 2021

Ի՞նչ պատճառով «ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ֊-ն վերջին 10 տարում չի ստուգվել

Ի՞նչ պատճառով «ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ֊-ն վերջին 10 տարում չի ստուգվել

Քաղաքագետ Անի Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ի՞նչ պատճառով Գռզոյի «ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ»ՍՊԸ֊-ն վերջին 10 տարում չի ստուգվել:

ՀՀ ՊԵԿ-֊ը տարվա ընթացքում իրականացնում է միջինը 12 հազար տնտեսվարողի մոտ ստուգում։ Այդ «պատվին» ամեն տարի արժանանում են կոշկակարից մինչև էներգետիկ գիգանտները, սակայն չգիտես ինչ տրամաբանությամբ «ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ»֊-ի ֆինանսատնտեսական գործունեությունը չի հետաքրքում հարկայինին։

Լիահույս ենք,որ նոր իշխանությունները սկսած Ռոսիա կինոթատրոնի 3 սենյականոց բնակարանի գնով ձեռք բերելուց մինչև Աբովյան փողոցի սկզբնամասի գերթանկարժեք շենքը մի քանի վաուչերով ձեռք բերելու գործարքների օրինականությունը կստուգեն առավել պատշաճ։

Հ.Գ. Գռզոների կայսրության վերջին ձեռքբերում «ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ»ի գծով ձևակերպած 15 միլիոն դոլար ծախսին կանդրադառնանք առաջիկայում, երբ կստանանք որոշ հարցումների պատասխանները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ