ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել և ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը՝ Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան, Իվետա Տոնոյան։
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին։ Մայիսի 10-ին, երկրորդ անգամ վարչապետ չընտրելուց հետո, խորհրդարանը արձակվել էր իրավունքի ուժով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը