16 05 2021

Հայաստանի իշխանությունը հետ է քաշվել՝ նախաձեռնողականությունը զիջելով Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանի իշխանությունը հետ է քաշվել՝ նախաձեռնողականությունը զիջելով Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան

Մեկ բան պետք է հստակ հասկանալ, որ այն ինչ տեղի է ունենում Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում, աշխարհագրական առումով կարող է ընդլայնվել ու ընդգրկել այլ մարզեր, այլ տեղամասեր, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Արցախի շուրջ տարվող գործընթացը, ռեգիոնալ ապաշրջափակման շուրջ բանակցությունները, արտաքին խաղացողների ազդեցության կատաղի պայքարը և մի շարք այլ գործոններ միմյանց շաղկապված են ու մեկ քայլով լուծումներ չունեն։

Հետպատերազմյան բարդ գործընթացների փուլ ենք մտել, որտեղ վճռականության, կամքի և սառնասիրտ որոշումների անհրաժեշտություն կա։

 

Այս ծանր իրադրության պայմաններում Հայաստանի իշխանությունը հետ է քաշվել՝ նախաձեռնողականությունը զիջելով Ադրբեջանին, իսկ Հայաստանի ճակատագիրը՝ արտաքին խաղացողներին»,- գրել է Աբրահամյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ