«Փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի ամեն քաղաքացի հստակ իմանա, թե ինչ ծրագրեր ենք իրականացնելու իշխանության ղեկը ստանձնելուց հետո, որպեսզի մեր ծրագիրն ամբողջական լինի, կարևորում ենք մեր հայրենակիցներին հուզող բոլոր խնդիրների հավաքագրումն ու ցուցակագրումը»: «Պատիվ ունեմ» հուշագրի ստորագրությունից առաջ իր ելույթում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը
«Մեր հայրենակիցների մի զգալի հատված այսօր սգակիր է, և դրանում մեղավոր ենք բոլորս։ Մենք պետք է լավ հասկանանք, որ կանգնած ենք պետականություն կորցնելու և նույնիսկ բնաջնջվելու իրական սպառնալիքի առջև։ Դրա վառ ապացույցն է օրերս թշնամու անարգել ներխուժումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր։ Այս սպառնալիքը հաղթահարելու միայն մեկ հնարավորություն կա՝ մեկտեղել մեր ժողովրդի բոլոր հնարավորությունները և կարողությունները, իրականացնել նվիրական և հետևողական աշխատանք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը