Իշխանափոխությունը պատմական անհրաժեշտություն է արդեն դարձել է ազգային ազատագրական խնդիր, քանի որ այս իշխանությունների գոյությունը վտանգում է մեր պետականությունը։ Բոլոր նախկին նախագահները մտածում են՝ ինչպես հեռացնել այս իշխանություններին, որ փրկեն այս պետությունը։ Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։
Նրա խոսքով, այս իշխանություններին հեռացնելու պայքարը պետք է լինի մի քանի ուղղություններով՝ խորհրդարանում, կառավարության ներսում և փողոցում։ «Իրականում 2018-ին այս մարդիկ փողոցով չեկան իշխանության, ինչ-որ մարդիկ օգնեցին որ իրենք գան։ Մենք պետք է ազատագրենք բոլոր այն տարածքները որտեղ գտնվում են թուրքերը»։
Անդրադռանալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկին, որ Մայր աթոռի Սրբազան հայրերից մեկին նաշխագահի թեկնածու առաջադրեն, Ավետիսյանը նշեց․ «Մենք երկրի կառավարման մոդելը հենց այդպես ենք պատկերացնում, դա փայլուն գաղափար է։ Նախագահը պետք է լինի մի մարդ, որի համար բոլորը հավասար են, նա պետք է լինի վերկուսակցական։ Պետք է պետության գլուխ հռչակել կաթողիկոսին, դա մեզ միայն օգուտ կբերի»։
Հարցազրույցը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը