Երեկվա՝ակնհայտորենհաջողմեկնարկիցհետո հաջողությունը զարգացնելու համար պետք է արվենկարևորհետևություններ։
Քոչարյանի դաշինքի մարտավարության հարցում պետք է կայացվի կարևոր որոշում. հաղթել է պետք մինչև ընտրությունների օրը։ Հանրայինկոնսոլիդացիան, դրա աճի տեմպը պետք է կառուցվեն այդ տրամաբանության մեջ։ Փաշինյանն ամեն ինչի ունակ է, նա ամեն քայլի գնալու է՝ իշխանությունը հնարավորինս ձգելու համար։ Սա անպայման պետք է նկատի ունենալ։ Իմ խորհուրդը դաշինքի շտաբին՝ խնդիր դնել՝ հանրային գիտակցության և պետական համակարգի գիտակցության մեջ հաղթանակը ամրագրել հունիսի 20-ից շատ ավելի վաղ։
Ինչպես դա անել.
Շատ կարևոր է՝ ճիշտ գնահատել հանրային տրամադրությունները և հանրության ակնկալիքը Քոչարյանից։
Քոչարյանին հաջողվել է գտնել ճշգրիտ ձևակերպում՝ «Արժանապատիվ խաղաղությունը», որը դարձել է նրա այցեքարտը և մեծ թափով մտնում մտնում է բոլորի տները։
Ինչո՞ւայդպես ստացվեց. որովհետև այն ճշգրիտ համընկավ հանրային սպասումներին։
Եվ նույն ճշգրտությամբ պետք է ինքնաընկալվել և ներկայանալ ժողովրդին, պետական համակարգին, սփյուռքին, բոլորին։
Սա Արտակարգ իրավիճակի դաշինքն է։ Քոչարյանն արտակարգ իրավիճակի թեկնածուն է։
Քոչարյանից այսօր մարդիկ ակնկալում են խաղաղություն, կայունություն, արժանապատվություն։ Քոչարյանը գալիս է հենց այդ առաջարկներով, քանի որ գիտե խաղաղության ու կայունության արժեքը։ Ուրեմն՝ պետք է առավելագույնս ներդաշնակ ու օրգանիկ լինել օրվա հանրային պահանջին ու սեփական գաղափարներին։
Ուրիշ կոստյումներ պետք չէ հագցնել Քոչարյանին։
Քոչարյանը և դաշինքը որևէ պարագայում չպետք է մտնեն «հանդարտ քարոզարշավի» տրամաբանություն։ Հիմա հանդարտ ընտրությունների ժամանակ չէ։ Ներկայացվելիք ծրագիրը պետք է լինի Արտակարգ իրավիճակի ծրագիր։
Փաշինյանն ամեն կերպ ձգտելու է այս պրոցեսը վերածել ընտրության, իսկ իրականում այստեղ ընտրության խնդիր չէ, սա փրկության պրոցես է, որտեղ Փաշինյանն անելիք չունի։
Երկիրն այն վիճակում չէ, որ մենք մտնենք ծրագրային մանր, անկարևոր դետալների մեջ։ Երկիրը մտել է ծանր ճգնաժամային փուլ, և մեզ պետք է լուրջ ու հրատապ հակաճգնաժամային ծրագիր։
Քոչարյանը, որպես հակաճգնաժամային մենեջեր, կարող է ու պետք է ներկայացնի հենց այդպիսի մի ծրագիր՝ հետևյալ պարզ տրամաբանությամբ.
Ինչ-ինչ պատճառներով Քոչարյանին չհաջողվեց կոնսոլիդացնել բոլոր էլիտաներին, ինչն, անշուշտ, դժվարացնում է գործը, իսկ դրա միակ փոխհատուցումը նոր մարդն է՝ ամեն հաջորդ միտինգին եկող նոր մարդը, ելույթները լսող ու հավանող նոր մարդը, նրան հավատացող նոր մարդը։ Իսկ նոր մարդուն հրապարակ բերելու բանաձևը՝ այդ մարդուն պարզ ասել, որ սա 911-ի ընտրություն է։ Այսօրվա Քոչարյանը 911-ն է, որից կան շատ կոնկրետ սպասումներ՝ կայունացնել վիճակը, փակել թուրքի մուտքը մեր երկիր, կասեցնել պետության կազմաքանդումը, ապահովել արժանապատիվ խաղաղություն, դնել տնտեսական և պետական վերելքի հիմքերը։
Ի դեպ, հենց այս սպասումներով է բացատրվում այն լատենտ մեծ վարկանիշը, որն ունի Քոչարյանը։ Բայց որպեսզի լատենտ, իսկապես զգալի վարկանիշը վերածվի «կողմ» քվեաթերթիկի, պետք է հանրության հետ խոսել պարզ, առանց ավելորդ սեթևեթանքի, ներկայացնել իրական օրակարգը։ Հանդարտ ընտրությունների և քարոզարշավի համար այսօր չկա ո´չ ժամանակ, ո´չ որևէ նախադրյալ։ Ընտրարշավի օրերը Հայաստանի անվտանգության բարձիկն են. այս օրերի ընթացքում պետք է առավելագույնս համախմբել հանրային տրամադրությունները և հաղթանակ արձանագրել ընտրություններից 10 օր առաջ։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը