«Ընդդիմության համար Հայաստանի պետականությունը փրկելու լուրջ հնարավորություններ դեռ պահպանվում են: Ես դեմ եմ եղել ընտրություններին, բայց հիմա եթե գնում եք այդ ճանապարհով, ապա հանրության ամբողջ ընդդիմադիր հատվածը պետք է կանգնի ընդդիմության լիդերների կողքին: Օրինակ՝ վաղը Ռոբերտ Քոչարյանը կազմակերպում է հանրահավաք, դա միայն Քոչարյանի կողմնակիցների հանրահավաքը չէ, դա պետք է յուրաքանչյուր ընդդիմադիր ընկալի որպես իր համար նախատեսված միջոցառում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը