Մեր ամենօրյա աշխատանքի լրջագույնս մասն է համարվում գերիների հարցով աշխատանքները. Այդ առումով մեր ռուս գործընկերը՝ ՌԴ դատախազը ամբողջությամբ ներգրավված է գործընթացի մեջ և այդ խողովակն օգտագործելով մեզ հնարավորություն է ընձեռնվում և ցուցակների ճշգրտումներ իրականացնել, և հատկապես նրանց նկատմամբ խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ տեղեկությունները փոխանցել, դրանով նաև մեր գործընկերոջ հետ միասին հստակ իրավական պահանջ դնել, որ դրան պետք է հետևեն իրավական գործընթացներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Դրանք հենց քրեական գործերի շրջանակներում ձեռք բերված ապացույցներով են: Այսինքն այդ գործերով են արձանագրվում փաստական հանգամանքները: Այդ տեղեկատվությունը կիսում ենք մեր ռուս գործընկերների հետ և նրանց միջնոդրությամբ հնարավոր է դառնում, որ Ադրբեջանն այդ խնդիրներին լուրջ վերաբերվի և գիտակցի իր բարձր պատասխանատվությունը»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը