06 05 2021

Համոզվեք, թե ինչպես են Նիկոլն ու ԱԽՔ-ը անգամ իրենց փնթի «կռուտիտներով» իրար հակասում. Արմեն Աշոտյան

Համոզվեք, թե ինչպես են Նիկոլն ու ԱԽՔ-ը անգամ իրենց փնթի «կռուտիտներով» իրար հակասում. Արմեն Աշոտյան

Այսօր մասնագիտական տհասությամբ եւ մարդկային բարոյազրկությամբ հայտնի ԱԽ քարտուղարը, շարունակելով ծառայել որպես Նիկոլի քաղաքական արտաթորանքը ըմբոշխնող սանիտար, հերթական անգամ կեղծ պնդումներ է արել, այս անգամ ԱԹՍ-ների մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նա պնդել է, թե Հայաստանը 2018-ից հետո ձեռք է բերել մեծ քանակությամբ դրոններ, մատուցելով դա որպես նախկինում հնչած բանակի արդիականացման ծրագիրը փոխելու եւ աղավաղելու մեղադրանքների հերքում։

Ձեզ ներկայացված տեսանյութում կարող եք համոզվել, թե ինչպես են Նիկոլն ու ԱԽՔ-ը անգամ իրենց փնթի «կռուտիտներով» իրար հակասում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ