06 05 2021

Գործընթացները բարդ են ընթանում, քանի որ լուծվում են սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցեր. Լավրով



Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկվա հայտարարությանը, որում նրանք ի թիվս այլ հարցերի նշել են Ղարաբաղյան հակամարտության համապարփակ և լիարժեք լուծման կարևորությունը:

Ըստ Լավրովի, խաղաղության գործընթացին անցում կատարելու ձևակերպումն արդեն մի փոքր իրականության խեղում է:

«Մեր ջանքերով հրադադար սահմանվեց եւ խաղաղապահ զորախումբ տեղակայվեց, ինչի մասին պայմանավորվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահներն ու Հայաստանի վարչապետը: Եվ ես համոզված եմ, որ երբ մարդիկ սկսեն զգալ խաղաղ կյանքի օգուտները, նրանք կսկսեն արդեն այլ կերպ վերաբերվել հարցերին, որոնք այժմ մեր որոշ գործընկերներ փորձում են առաջին պլան մղել: Պետք չէ այժմ քաղաքականացնել գործընթացը: Այն բավական բարդ է»,-եզրափակել է Լավրովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ