05 05 2021

ԱՄՆ-ն Ադրբեջանին ռազմական օգնություն է տրամադրում պայմանով. Սուրեն Սարգսյան

ԱՄՆ-ն Ադրբեջանին ռազմական օգնություն է տրամադրում պայմանով. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ի՞նչ նպատակով և ինչ պայմանով է ԱՄՆ-ն 2001 թվականից ի վեր Ադրբեջանին ռազմական բնույթի օգնություն տրամադրում։

Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը տրվում է հետևյալ նպատակով և հետևյալ պայմամով:

Նպատակ

  1. աջակցել միջազգային ահաբեկչությանը հակազդելու ԱՄՆ ջանքերին.
  2. միջազգային ահաբեկչությանը հակազդելու ԱՄՆ զինված ուժերի կամ կոալիցիայի գործընկերների գործառնական պատրաստակամությունը սատարելու համար.
  3. Ադրբեջանի սահմանի անվտանգության համար (Իրանի հետ ծովային սահման):

Պայման

  1. Օգնությունը չպետք է խաթարի կամ խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցություններ վարելու շարունակական ջանքերին և չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով օգտագործելու համար:

Հաշվի առեք, որ Բուշ ավագի օրոք ընդունված 907-րդ բանաձևը 10 տարի անց Բուշ կրտսերի օրոք է շրջանցվել ահաբեկչության դեմ պայքարի նպատակով:

Հաշվի առեք նաև, որ հիմա միջազգային իրավիճակ է փոխվել և պարարտ հող կա մեր աշխատելու համար՝ այս համագործակցությունը չեղարկելու համար»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ