04 05 2021

Ակտիվիստին հայհոյող և ծեծող Սիսակ Գաբրիելյանը բարեկրթության դասեր է տալիս ուրիշներին



Իշխանական պատգամավոր Սիսակ Գավբրիելյանն այսօր Ազգային ժողովում Գևորգ Պետրոսյանի ելույթից հետո ամբիոնից ներողություն խնդրեց Ազգային ժողովում շրջայցի եկած դպրոցականներից, որ լսեցին այդ ելույթը։ 

Նկատենք, որ Գևորգ Պետրոսյանն իր ելույթում ներկայացնում էր նախագիծ՝ առաջարկելով պատժել սուտ տեղեկատվություն տարածող պաշտոնյաներին։ Որևէ հայհոյանք և ոչ պարկեշտ խոսք չհնչեց, բայց Պետրոսյանի ելույթի ընթացքում հատկապես իշխանական պատգամավորները հորդորում էին այլ բառեր ընտրել, քանի որ դահլիճում երեխաներ կան։ Իսկ Սիսակ Գաբրիլեյանն իր ելույթում անգամ ներողություն խնդրեց երեխաներից, ինչի համար, հայտնի չէ։

Նկատենք, որ աա այն նույն "բարեպաշտ Սիսակ Գաբրիելյանն է, որը 2020 թվականի դեկտեմբերին հայհոյանքներով կռիվ էր հրահրում  Բաղրամյան պողոտայում, ծեծում ակտիվիստների։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ