«Չէի կարող չարձագանքել ուրախությամբ, որ իմ գործընկերները վերադարձան, ի վերջո, հայամետ քաղաքականության: Իմ գործընկեր պարոն Վարդանյանը նաև վերադարձավ իր հիմնական մասնագիտական առաքելությանը՝ միջազգային մարդասիրական իրավունք և ընդգծեց, որ Շուշիում տեղի ունեցածը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»,- Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը, որին հաջորդեց պատգամավորների անհամաձայնության գորգոռոցները:
Պատգամավորի խոսքին արձագանքելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց. «Դահլիճում գորգոռոցներն անտեղի են, իսկապես հնչեցրած արտահայտությունը վիրավորական էր բոլորիս համար: Հայամետ քաղաքականության թող վերադառնան նրանք, ովքեր հեռացել են այդ քաղաքականությունից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը