04 05 2021

ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն ապացուցեցին, որ խամաճիկներ են. Հրանտ Բագրատյան

ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն ապացուցեցին, որ խամաճիկներ են. Հրանտ Բագրատյան

Դե ինչ, այսօր ԱԺ-ում ընդդիմություն կոչվածը (ԼՀԿ, ԲՀԿ) նույնիսկ փորձ չարեց վարչապետի թեկնածու առաջադրելու։ Նիկոլ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել իբրև պաշտոնակատար՝ չունենալով դրա սահմանադրական իրավունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

«ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն ապացուցեցին, որ խամաճիկներ են։ Վազել են Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ-որ երաշխիքներ պոկել իրենց համար ապագա ընտրությունների մասով։ Նիկոլ Փաշինյանն էլ նման շանս է տվել։ Այ սա է կոռուպցիան։ Նախագահ Արմեն Սարգսյանն էլ ապացուցեց, որ հերթական անգամ ի վիճակի չէ պաշտպանել երկրի համար մեկ օրենքը նիկոլական ոտնձգություններից։ Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանն այսօր սանձերը նորից բաց էր թողել. ինչպես «հին երանելի» ժամանակներում։

Լպիրշությունն ու ցինիզմը նրան վերջնականապես գերել են։ Ամբիոն բարձրացավ ու ծրագրերից խոսելու փոխարեն զոռը տվեց «մուտիլովկեքին»։ Նախ, բոլորին «բացատրեց», որ իրականում պատերազմում պարտվել է բանակը։ Ինքն ի՞նչ կապ ունի։ Է Հիտլերն ի՞նչու 1945-ի ապրիլի 30-ին ինքնասպան եղավ։ Հիմար մարդ։ Դուրս գայիր բունկերից և հայտարարեիր, որ վերմախտն է պարտվել. ինչ եղել եղել ա, հիմա վերադառնում եմ Գերմանիայի կանցլերի աշխատանքին։ Այս տրամաբանությամբ բանակի ԳՇ պետն էլ կարող է ասել, որ մեղավոր է այսինչ կորպուսի հրամանատարը, ինքն ի՞նչ կապ ունի։ Կորպուսի հրամանատարն էլ կարող է մատնանշել գնդի հրամանատարին, սա էլ ասի, որ ինքը չի մեղավոր, այլ N-րդ վաշտի հրամանատարը, իսկ սա էլ վկայակոչի ջոկի հրամանատարին, իսկ սա էլ թերևս մատնանշի մեղավոր զինվորին։ Ահա այսպես է իրեն պահում երկրի ղեկավար հորջորջված անձնավորությունը։ Արա բա ասում էիր դուխով։ Բա չե՞ս վախենում, որ այս ժողովուրդը մի օր ոտքի կանգնի։ Ու ոչ միայն քեզ մեղադրի պատերազմը ձախողելու ու Արցախի 75%-ը և Հայաստանի 25%-ը հանձնելու, այլև կոնկրետ Լելե Թեփե կոմբինացիան հղանալու ու ձախողելու (ինչքան էլ փորձես այն փաթաթել գեներալների վզին), իսկ Շուշին պարզապես առանց լուրջ մարտի հանձնելու մեջ։

Պատերազմից առաջ քեզանից ուզում էին 5 շրջան։ Չէիր համաձայնում։ Ի վերջո տվեցիր 9 շրջան, հետն էլ 6-7 հազ. զոհ, ստորագրեցիր կապիտուլյացիոն հայտարարությունը, սկսեցիր հողեր տալ ՀՀ տարածքից։ Այ դավադիր կապիտուլյանտ։ Այնքան անշնորհք ես, որ մինչև հիմա պաշտոնապես մեկ փաստաթղթով չես հրապակել բոլոր զոհվածների, գերիների ու անհետ կորածների անունները։ Էնտեղ մի այսպիսի պատգամավոր էլ կա, Ա.Բաբաջանյանը։ Սա էլ է կարծում, որ պարտության մեղավորը բանակն է։ Հա իհարկե, բանակն է։ Շաաաատ թույլ էր։ Է ժամանակին դու էլ գնայիր ծառայեիր այդ բանակում, այլ ոչ թե «դիզերտիրի» նման փախչեիր։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն էլ կարող էր ժամանակին որպես իսկական հայրենասեր ծառայեր բանակում և, գուցեև, ինչ-որ բաներ բարելավեր։ ԱԲ-ն, ի դեպ, նաև ասում է, որ բա ամոթ չէ՞ր, երբ որոշ վայ գործիչներ կոչ են անում միջուկային թափոններ լցնել ադրբեջանցիների վրա։ Իա։ Լու՞րջ։ Ավելի լավ էր 6000-7000 մանո՞ւկ սպանել։ Ու հիմա էլ նստել ու դիտել, թե ի՞նչպես են քանդում Շուշիի եկեղեցիների խաչերն ու գմբեթները։

 

Ու այս չնթռլիկներն ուզում են վերարտադրվել։ Նորից հին երգն են երգում. թալան, կոռուպցիա և այլն։ Ուզում են մի անգամ էլ խաբել ժողովրդի զոմբիացված հատվածին։ 4-րդ տարին է իշխանության են ու ոչ մի հաստատված դեպք չկա։ Ի վերջո, եթե նախկինում կոռուպցիա կար, ապա հիմա դա չկա։ Հիմա կոռուպցիայի ի՞նչ կարիք կա։ Ինչքան որ պետք է մտնում են ու բյուջեից վերցնում»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ