Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա հատված է Կառավարության հնգամյա ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցից:
Կառավարության այս նույն հնգամյա ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում այս բաժինը գոյություն չունի, այն հոդս է ցնդել:
Չկա այլևս, ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին անվտանգություն, իսկ միջազգային հեղինակության մասին ընդհանրապես անիմաստ է խոսել: Սա միայն Նիկոլի և իր «յուրայինների» ձախողումը չէ: Սա բոլորիս ձախողումն է, այլապես 2018-ի և հաջորդիվ այս հանգրվանին չէինք հասնի: Ձախողումներով լի հոռի շրջանը դեռ ուժի մեջ է, այն չի փակվել, քանզի դրա սնուցողների պակաս չկա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը