Politik.am-ը գրում է․
«Վերջին շրջանում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կրկին ակտիվացրել է հակառուսական քարոզչությունը։ Ազգային Ժողովում օրերս Արման Բաբաջանյանն, անգամ, «կալոշ» էր բերել և փորձում էր բացատրել, որ մեր բանակի բարեփոխումները Ռուսաստանի Դաշնության հովանու ներքը որևէ լավ տեղ չեն տանի։ Արման Բաբաջանյանին, իհարկե, հետաքրքիր չէ, որ խոսում է մի պետության մասին, որի բանակը աշխարհի հզորներից է և ամենատարբեր տարածաշրջաններում կարողանում է իր առաջ դրված խնդիրները լուծել։ Բաբաջանյանը ցանկանում էր ԱԺ ամբիոնից, ի վնաս Հայաստանի, հակառուսական հիստերիա հնչեցնել և դա արեց։
Բաբաջանյանի դեպքում ամեն բան պարզ է, այլ բան դժվար է սպասել բանակից կեղծված փաստաթղթերով խուսափած և սեփական մոր դեմ ցուցմունք տված գործչից, բայց հետաքրքիր է, թե ով է կանգնած նրա հակառուսական քարոզչության հետևում։
Մեր աղբյուրների պնդմամբ, Արման Բաբաջանյանի հակառուսական քարոզի հետևում նախագահ Արմեն Սարգսյանն է։ Նա վերջին շրջանում հաճախ է մի քանի ժամանոց հանդիպումներ ունենում Արման Բաբաջանյանի հետ, այդ թվում նաև քաղաքական հարցերի շուրջ։ Արմեն Սարգսյանը նաև փորձում է առաջիկա ընտրություններում աջակցել Արման Բաբաջանյանի ղեկավարած քաղաքական ուժին, որպեսզի այն անցնի ԱԺ։
Հիշեցնենք նաև, որ Արման Բաբաջանյանի քաղաքական ուժին աջակցում են նաև հայաստանաբանակ տրանսգենդերները, այս մասին մամուլում եղել են հրապարակումներ։ Այս իմաստով Արմեն Սարգսյանի աջակցությունը ևս սիմվոլիկ է, քանի որ ըստ «Անտիֆեյք․ամ» լրատվականի հրապարակման, Արմեն Սարգսյանի որդիներից մեկը միասեռական է և ամուսանցել է արաբական ծագում ունեցող մի տղամարդու հետ։ Նախագահականից այս լուրը հերքեցին, բայց լրատվականը շարունակում էր պնդել իր տեղեկատվությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը