Հետաքրքիր բան կատարվեց երկրում։ Նորմալ երևույթ չէ, որ քրեական գործով մարդիկ սկսում են հպարտանալ։ Այսպես չպետք է լինի։ Այս մասին աջակիցների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Երկրում գյուղապետ չկա, որի վրա մի երկու-երեք քրգործ հարուցված չլինի, քաղաքապետ կա, որի վրա 28 քրեական գործ կա և այդ քրեական գործը հարուցվելուց հետո կան դեպքեր, երբ մոտ երկու տարի որևէ քննչական գործողություն չի արվում։ Պատկերացնում եք չէ՞, քրեական գործը հարուցվում է և ուղղակի թողած։ Երբ պետք է այդ գյուղապետին ինչ-որ բան հասկացնել, միանգամից ասում են՝ դու հիշում ես քրեական գործ կար»։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, նորմալ չէ, երբ նույնիսկ օրինապաշտ քաղաքացին ինչ-որ ժամանակի մեջ այնպես է հարմարվում այդ քրեական գործին, որ սկսելու է այլ կերպ նայել․ «քրեական գործ է էլի, հիմա ի՞նչ է եղել»։
«Մենք այս իշխանությանը հրաժեշտ տալուց հետո պետք է անենք ամեն ինչ, որ վերադառնա մեր երկրում այն վերաբերմունքը, որ լավ չի քրեական գործի տակ լինել»,- նշեց Երկրորդ նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը