«Ակնհայտ է, որ փորձում էին հարցաքննել այն դեպքերի կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել դատախազության դիմաց՝ շտապ հավաքի ժամանակ․․․ Գործ ունենք մի քաղաքական իշխանության հետ , որն ապրում է իր քաղաքական հոգեվարքը»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունից դուրս գալուց հետո։
Արծվիկ Մինասյանի խոսքով, հիշյալ գործը հեռանկար չի կարող ունենալ, որովհետև արհեստական է ու ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի․
«Մեղադրանքներ պետք է առաջադրվեն այն պետական պաշտոնյաներին, ովքեր իրենց անգործությամբ, հանցավոր անփութությամբ, հանցավոր անտարբերությամբ ստեղծել են այս վիճակը երկրում»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը