Գերիներին երկար պահելը դժվար է, ճնշումը մեծ է, Հայաստանը պետք է իր բոլոր հնարավորությունները օգտագործի Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու համար: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Իմ տպավորությունն այնպիսին է, որ Ադրբեջանը մեր պետությունից ինչ-որ բան է ուզում, դրա համար էլ հետ չի տալիս մեր գերիներին, կարող է դա լինել հյուսիսի հետ կապված, Ղարաբաղում Կարմիր Շաւկա-Շուշի ճանապարհը կառուցելու հարցը, Սյունիքով միջանցը ստանալու հարցը, կամ էլ Ղարաբաղում պաշտպանության բանակի կարգավիճակի հարցը:
Այն տեպմով, ինչ տեմպով որ հիմա է իշխանությունը աշխատում, գերիների վերադարձը կարող է տարիներ տևել»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը