Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որով անդրադառնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հայտարարություններին։
«Ստիպված եմ կրկին անդրադառնալ Արայիկ Հարությունյան կոչվող դավաճան ոչնչությանը:
Արցախի ժողովրդի շահերը պաշտպանելու փոխարեն դու կրկին լծվեցիր դավաճան վիժվածքին ծախած հողերից, հազարավոր երիտասարդների արյունից մաքրելու սանիտարի գործին:
Հիշիր, որ մեկը լինի, քեզ մաքրի, քանզի նաև քո խղճի վրա են այն հսկայական կորուստները, որ կրեց հայ ժողովուրդը վերջին դավադիր պատերազմի ընթացքում:
Դու ստել ես պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո:
Երբ Սերժ Սարգսյանը, որպես ՀՀ նախագահ բանակցում էր փոխզիջումային փաթեթ՝ տարածքներ կարգավիճակի դիմաց սկզբունքով, դու ծակ-հայրենասիրական ելույթներ էիր ունենում ու հետո գլուխ գովում, որ դեմ ես արտահայտվել:
Հոկտեմբերի սկզբին ոչ մեկ քաղաքական ուժերի հետ լայն կոնսուլտացիաներ չէր անում պատերազմի դադարեցման հետ կապված: Դա ասում եմ որպես այդ պրոցեսի մեկնարկի մասնակից:
Երբ քո կուսակցական պատվիրակությամբ պատերազմից առաջ հյուրընկալվել էիր դավադիր վիժվածքին, և նա փակ հանդիպման ժամանակ քեզ ասաց, որ բանակցություններին ստիպված է իրեն գժի տեղ դնել (բառացի մեջբերում է), վերին բնական բացվածքդ բացել ու լակեյական ժպիտով ու քծնանքով գովում էիր «հմուտ բանակցողի» գեղցի դիվանագիտական հնարքները:
Այ դավաճան, բա այդ ժամանակ չէի՞ր մտածում, որ ինչ խորը և համապարփակ կղանքի մեջ ենք հայտնվել, որ երկիր ներկայացնող մարդը գերտերությունների մոտ իրեն գժի տեղ է դնում կենսական նշանակության խնդիրներ քննարկելիս:
Ի դեպ , մեծ հարց է այլևս, Արցախին ինչից ավելի շատ վնաս կլինի. քո պաշտոնանկությունից թե քո պաշտոնավարումից:
Հարամ լինի այն հացը, որ երբևէ իրար հետ կիսել ենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը