27 04 2021

Այն շոուն, որ երեք տարի առաջ սկսել էր Փաշինյան Նիկոլը, հասել է իր եզրագծին․ Մարգարիտ Եսայան



Այն շոուն, որ երեք տարի առաջ սկսել էր Փաշինյան Նիկոլը, հասել է իր եզրագծին, և իրենց առաջ դրված հանձնարարականը հոյակապ կատարված է։ Իրենք ոչնչացրին Արցախը, Ալիևն այսօր հոխորտում է, թե Արցախի հարցը լուծված է, բարեբախտաբար այդ կարծիքին չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այդ կարծիքին չէ Ջո Բայդենը։ Նրանք, ի հեճուկս Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշիյանի հայտարարությունների, համամիտ չեն, որ Արցախի հարցը լուծված է։ Բայց, այս ամբողջ թոհուբոհի մեջ, մենք կորցնում ենք Սյունիքը։ Այս մասին լրագրողների հետ զրուցյում ասաց նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

«Այսօր հայ հասարակության բարոյահոգեբանական վիճակը հասել է այն աստիճանի, որ նա չի զգում ու հասկանում՝ ինչ է կատարվում»,- ասաց Եսայանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ