24 04 2021

Թուրքիային, Ադրբեջանին ու Նիկոլին չհաջողվեց Բայդենին համոզել, որ այս տարածաշրջանին սա պետք չէ․ Միքայել Մինասյան

Թուրքիային, Ադրբեջանին ու Նիկոլին չհաջողվեց Բայդենին համոզել, որ այս տարածաշրջանին սա պետք չէ․ Միքայել Մինասյան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պահեց խոստումն ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով «ցեղասպանություն» եզրույթն օգտագործած ԱՄՆ երկրորդ նախագահը՝ Ռեյգանից հետո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հույս ունեմ, որ ԱՄՆ Սենատն ու Կոնգրեսը նախագահի այս խոսքին իրավական ուժ կտան եւ ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիային, Ադրբեջանին ու Նիկոլին չհաջողվեց Բայդենին համոզել, որ այս տարածաշրջանին սա պետք չէ: Հայաստանի իշխանության 3 ամսվա աշխատանքը ջուրն ընկավ:

Կեցցե՜ Հայ դատի գրասենյակը, որ տարիներով զբաղվել է այս խնդրով,

կեցցե՜ ամերիկահայ կազմակերպությունները,

կեցցե՜ ամերիկահայ համայնքը,

կեցցե՜ ՀՅԴ-ն:

Աստված պահապան հայ ժողովրդին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ