«Հայրենիք» կուսակցությունն ի սկզբանե հայտարարել էր, որ եթե, անկախ մեր կամքից, լինեն ընտրություններ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք, մենք, այնուամենայնիվ, մասնակցելու ենք։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա չպատասխանեց, թե ինչ ձևաչափով ընտրություններին կմասնակցի «Հայրենիք» կուսակցությունը, բայց հավաստիացրեց, որ ընդդիմությունը բավարար չափով ձայներ կհավաքի վարչապետ ընտրելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը