Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:
44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո, դժվար է լավատես լինել: Տխուր է և ցավալի:
Բայց մենք պետք է շատ սթափ հասկանանք, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ թյուրքական կոալիցիայի բոլոր ձգտւմները ցեղասպանությամբ սկսված իրենց անավարտ ծրագրերի ուղղակի շարունակությունն են:
Խորհրդանշական է, որ Նիկոլը հենց այսօր է փորձում կալանավորել Մեղրիի քաղաքապետին, ով ընդամենը հայրենի հողի վրա ապրելու արժանապատիվ և անվտանգ պայմաններ է ուզում։ Դեմ է թյուրքական կոալիցիայի ծրագրերին:
Եվ միայն մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ ԱՄՆ Նախագահը կարող է այսօր հայի ոտնահարված արժանապատվությունը գոնե մասնակիորեն վերականգնելու հույս տալ։
Մենք պարզապես պետք է զգոն լինենք, որպեսզի այդ քայլը չլինի փոխզիջում՝ խոշոր խաղացողների աշխարհաքաղաքական ծրագրերի մեջ`կրկին հայ ժողովրդի ռազմավարական շահերի հաշվին:
Հիշում ենք և պահանջում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը