23 04 2021

Բայդենը Էրդողանին տեղեկացրել է, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Bloomberg

Բայդենը Էրդողանին տեղեկացրել է, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Bloomberg

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ այսօր կայացած հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ պատրաստվում է վաղը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին հայտնում են Bloomberg-ի աղբյուրները։

Տեղեկության համաձայն՝ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են հունիսին հանդիպել Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ