Այսօր՝ ապրիլի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամների հետ աշխատանքային այցեր է կատարել ՀՀ վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարաններ, ՀՀ վարչական դատարան: Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ-ն:
Խորհրդի նախագահի պաշտոնակատարը և Խորհրդի անդամները դատարաններում ծանոթացել են շենքային պայմաններին, աշխատակազմերի և գրասենյակների աշխատանքին, հանդիպումներ ունեցել դատարանների դատավորների հետ: Կայացած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են արդարադատության արդյունավետության բարելավման հետ կապված մի շարք հարցեր:
Դատարանների նախագահները և դատավորներն իրենց հերթին ներկայացրել են դատավորների ծանրաբեռնվածության, սոցիալական երաշխիքներին, դատարանների նյութատեխնիկական հագեցվածության վիճակին առնչվող խնդիրներ, ոլորտում առկա բացերի հաղթահարման առաջարկություններ ներկայացրել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը