Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ մտահոգված լինելով վարչապետի աթոռին սերտաճած կապիտոլյանտի Սյունիք կատարած սադրիչ այցով եւ դրան հետեւած իրավապահ համակարգի կողմից Սյունիքի մարզի մի շարք համայնքապետերի եւ բնակիչների հանդեպ իրականացվող սանձարձակ բռնաճնշումներով, խստորեն դատապարտում է երկրում շարունակական տեռորի, քաղաքական հետապնդումների, հիմնարար իրավունքների եւ ազատությունների աղաղակող ոտնահարումների ցանկացած դրսեւորում եւ պահանջում անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։
Սյունիքը եղել եւ մնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ պետականության կենսական հանգույցը , արժանապատիվ գոյության բացառիկ գրավականներից մեկը։
Տարածաշրջանային որեւէ նախագիծ չի կարող իրականացվել Հայաստանի, Արցախի եւ հայժողովրդի կենսական շահերի հաշվին եւ դրանց անտեսմամբ։
Վերջին զարգացումները եւս մեկ անգամ ապացուցում են, որ կապիտուլյանտ իշխանությունների շարունակվող պաշտոնավարումը անմիջական սպառնալիք է մերազգային շահերին։
Մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Սյունյաց աշխարհի մերհայրենակիցներին։
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը