22 04 2021

Սրանք գոնե պատասխանեն Ալիևին, մուռը հանում են սյունեցիներից. Իշխան Սաղաթելյան



Սյունեցիներն իրենց մաշկի վրա զգում են այս իշխանության արատավոր գործունեության հետեւանքները, և նրանք ունեն այդ բարոյական իրավունքը վարչապետի աթոռը զբաղեցնող անձին վռնդելու Սյունիքից: Այս մասին Արամ Մանուկյանի արձանի մոտ հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Այդ ֆոնին Ալիեւը անում է հայտարարություններ, կրկին խոսում է Սոյւնիքի միջանցքի, Զանգեզուրը վեձրցնելու մասին: Սրանք գոնե պատասխանեն Ալիևին, մուռը հանում են սյունեցիներից: Այսօրվա ՔԿ-ի, ԱԱԾ-ի գործողությունները, այդ բռնությունները, որ կիրառում էին քննչական բաժնում, խայտառակություն է: Սրան հասարակությունը պետք է համապատասխան վերաբերմունք ցույց տա»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ