22 04 2021

ԱԺ պատգամավո՞րը պետք է ասի՝ ով պետք է պատժվի, ով՝ ոչ. Աննա Գրիգորյան



Մեծ հաշվով այս ձերբակալումները անակնկալ չէին, քանի որ վարչապետը մարզպետարանում նստած ուղիղ ցուցում էր տալիս, որ պետք է հրապարակային կերպով պատժվեն այն մարդիկ, ովքեր այդ ակցիաներին մասնակցել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Սյունիքում երեկվա ակցիաներից հետո սյունեցիների ձերբակալություններին:

«Անհասկանալի է, թե ինչու է Մեղրու քաղաքապետը այդ գործընթացով անցնում, բայց ըստ էության՝ սա քաղաքական հաշվեհարդար է, քանի որ իրավական մասով սա ուղղակի փուչիկ է»,- ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ