Ամերիկյան հետազոտություների հայկական կետրոնի» ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականությանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Բայդենի աշխատասեղանին երկու փաստաթուղթ է դրվել: Երկուսն էլ ապրիլքսանչորսյան ուղերձի նախագծեր են: Մեկը «Ցեղասպանություն» եզրույթով՝ մյուսն առանց դրա: Որպես կանոն դրանք պատրաստվում են ԱՄՆ Անվտանգության խորհրդի և Պետդեպի կողմից:
Այն փաստաթուղթը, որը պարունակում է «Ցեղասպանություն» եզրույթը, հայ համայնքի բացառիկ աշխատանքի արդյունք է: Մյուսը, որում բառը չկա, ձևավորվել է թուրքական լոբբինգի արդյունքում: Նման լոբբինգի համար հիմք են ծառայել նաև Հայաստանի իշխանությունների թրքահաճո հայտարարությունները՝ ԱԽՔ, ԱԺ փոխխոսնակ, Մակունց ձևաչափով: Այս հայտարարությունները Անկարան ներկայացրել է՝ որպես հայ-թուրքական հարաբերությունների կագավորման գործընթաց, որին կխանգարի ճանաչման փաստը: Այսինքն, Թուրքիայի և Հայաստանի իշխանությունները նույն գծի մեջ են:
Ի դեպ կա նաև երրորդ փաստաթուղթը, որը շրջանառության մեջ է դրվել գիտահետազոտական շրջանակների կողմից դեռևս Թրամփի օրոք: Այս փաստաթղթում ԱՄՆ նախագահը հղում է տալիս Ռեյգանի հայտարարությանը և Կոնգրեսի 2 պալատների բանաձևերին, սակայն իր անունից չի օգտագործում «Ցեղասպանություն» բառը: Վստահ չեմ, որ այս փաստաթուղթը հասել է Սպիտակ Տուն:
Հ.Գ. Երբևէ որևէ նախագահ այսքան մոտ չի եղել Ցեղասպանության ճանաչմանը: Երբևէ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը