Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցին և այցի ընթացքում գրանցված միջադեպերին:
«Մի քանի մասնագիտական նկատառում.
1) Ի՞նչ գործ ունեին դիմակավորված իրավապահները Սյունիքի քաղաքներում։ Հասարակական կարգի պահպանության գործառույթը ենթադրում է իրավապահների իդենտիֆիկացման հնարավորինս բարձր մակարդակ, ուստի այդ գործառույթի կատարմանը դիմակավորվածների մասնակցությունն անթույլատրելի է։ Իրավապահների դիմակավորված աշխատանքը թույլատրելի է միայն հանցավորության դեմ պայքարի շրջանակներում։
2) Երկրի ղեկավարին հայհոյելու իրավունքը լիովին տեղավորվում է խոսքի ազատության՝ «միջազգայնորեն ճանաչված» սահմաններում։ Դա ապօրինի չէ։ [կապիտուլյանտի պարագայում նույնիսկ ողջունելի է]
3) Երկրի ղեկավարի տեղաշարժը խաղաղ միջոցներով խոչընդոտելը լիովին տեղավորվում է «18+ Հայաստանում» թույլատրելի վարքականոնի սահմաններում։ [նկատի ունեմ Հայաստանը 2018-ից հետո]»,- գրել է Մելիքյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը