ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է.
«Ապրիլի 24-ի նախօրյակին Գանդիի արձանը գողեգող տեղադրած ազգադավ իշխանություններին ամենայն հավանականությամբ խրախուսել և ոգևորել է այն իրողությունը, որ Գանդին առանձնակի պատկառանք է ունեցել Թուրքայի և հատկապես Մուստաֆա Քեմալի հանդեպ։
Նաև այն, որ 1922 թ․ Գանդիի նախաձեռնությամբ մոտ 375․000 թուրքական լիրա է հանգանակվել և փոխանցվել Մուստաֆա Քեմալին՝ ի աջակցություն թուրքական բանակի։
Թուրքիայի և ՀՀ իշխանությունների քաղաքական համակրանքներն ու առաջնահերթությունները խիստ ներդաշնակ են․․․։ Ստամբուլում և Անկարայում Գանդիի անունով փողոցներ են անվանակոչված, արձաններ տեղադրված։
Հ․Գ․ Բայց դուք ի՜նչ նողկալի եք․․․մեր պայքարն, այնուամենայնիվ, ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ Է, ձեր տեսակից․․․»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը