Hraparak.am-ը գրում է.
«Հայաստանի ներքաղաքական կյանքը վաղուց դարձել է միջազգային հարաբերությունների բաղկացուցիչ մասը։ Մեր ներքին խնդիրները փոխկապակցված են աշխարհաքաղաքական գործընթացներին և այդ առումով ներքաղաքական կյանքում «խաղացողների» քայլերը պետք է համադրվեն արտաքին ուժերի ծրագրերի հետ, հատկապես, երբ շատ քաղաքական կազմակերպությունների ֆինանսական հոսքերը թափանցիկ չեն։
Եթե կարճ ձևակերպենք, ապա այս կամ այն քաղաքական սուբյեկտի գործունեության գնահատման համար կա մի գլխավոր հարց, որին պատասխանելով միայն կարող ենք գնահատել այդ կազմակերպության հիմնական շահառուին․ ո՞ւմ է ձեռնտու նրանց կարգախոսներն ու քայլերը։
Դիտարկենք Ազգային Ժողովրդավարական Բևեռի (Սասնա Ծռերի) վերջին տարիների քաղաքական տրամաբանությունն ու փորձենք հասկանալ դրանց շահառուներին։
Այդ կարգախոսներն են եղել․
Բնության մեջ, ինչպես քաղաքականության մեջ, լինում են պատահականություններ ու սխալներ, սակայն երբ այդ սխալներն արդեն օրինաչափություն են դառնում, ձեռք են բերում որակ, պետք է եզրակացնել, որ մենք ոչ թե «սխալների» ու «հիմարությունների» հետ գործ ունենք, այլ տարվում է հստակ քաղաքականություն, որը «տարօրինակ» զուգադիպությամբ միշտ համընկնում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերի հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը