15 04 2021

Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով, Ադրբեջանը կարող է անդամակցել ԵԱՏՄ-ին

Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով, Ադրբեջանը կարող է անդամակցել ԵԱՏՄ-ին

Այս օրերին շահագրգիռ դիվանագիտական շրջանակները քննարկում են ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 29-30-ը Կազանում նախատեսված նիստին Ադրբեջանի պատվիրակության մասնակցության հարցը: Շատ հավանական է, որ այդ հարցում որոշակի աջակցություն ստանալու խնդիրներն Ադրբեջանը քննարկի Ալիևին հյուրընկալած Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ:

Բայց տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն վետո չի կիրառել, այլև նախնական համաձայնություն տվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի մասնակցությանը: Մեզ հասած այդ տեղեկություններն անուղղակիորեն հաստատվեցին նաև ռուսական ԶԼՄ-ների տարածած լուրերով, մասնավորապես՝ ՌԲԿ-ի հրապարակմամբ։

Ըստ որում, Ալիևը հարմար առևտրի լծակ է գտել. Հայաստանի համաձայնությունը՝ Բաքվի գերեվարած հայերի վերադարձի դիմաց:

Ռուսական գործակալությունը հղում անելով անանուն հայկական դիվանագիտական աղբյուրին, մեջբերելով նրա խոսքերը, նշում է. «Իսկապես, եղել է այդպիսի մտահղացում: Մենք, չէի ասի, թե՝ սկզբունքորեն դեմ ենք Բաքվի մասնակցությանը, մենք ասում ենք, որ կան չլուծված հարցեր, այդ թվում՝ ռազմագերիների հարցը»:

Այստեղ էական է այն ձևակերպումը, որ Հայաստանը սկզբունքորեն դեմ չէ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի մասնակցությանը: Մինչդեռ, ժամանակին ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի հիմնական շարժառիթներից մեկը այս տնտեսական միությանը Ադրբեջանի անդամակցությունը խափանելն էր:

Ակնհայտ է, որ ԱԺ ամբիոնից հայ մարդկանց դեմ ու հայ մարդկանց հասցեին վայրաճվճվեցող Նիկոլ Փաշինյանը ո՛չ այն անձն է, ո՛չ էլ իրենից ինչ-որ բան ներկայացնում է, որ մի հատ էլ իր չեղած «դուխը» բավականացնի՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր ներգրավմանը:

Հայտնի է, որ Ադրբեջանն այս հարցում կարող է ստանալ թե՛ Ղազախստանի, թե՛ Բելառուսի աջակցությունը, էլ չասած՝ Ռուսաստանի մասին, որը, որպես Միության նախաձեռնող-հիմնադիր, միայն ուրախ կլինի ևս մեկ երկրի ներգրավմամբ:

Վատն այն է, որ Հայաստանը, հենց Նիկոլ Փաշինյանի վարած հայաստանակործան քաղաքականության հետևանքով ու հենց իր հեղինակազուրկ և նվաստացված անձով պայմանավորված, ոչինչ չի կարող հակադրել ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը:

Հայերի դեմ հոխորտացող Նիկոլ Փաշինյանը Ալիևի դեմ դառնում է կուռկուռի թրջված ձագ: Նա գերիների դիմաց կարող է ոչ միայն Հայաստանի համաձայնությունը տալ, այլ անգամ մի ամբողջ մարզ հանձնել թշնամուն:

Ա․ Հ․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ