14 04 2021

Փաշինյանն Արցախը թշնամուն հանձնելուց հետո հայտարարում է՝ Արցախը ապագա ունի



Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է․ «Մենք հիմա, հենց հիմա ՀՀ ժողովրդին, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ասում ենք ուղիղ՝ սիրելի ժողովուրդ, չհուսահատվեք, չվհատվեք, դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, որովհետև այո, Հայաստանում կա ապագա, Հայաստանում ապագա կա, Արցախոււմ կա ապագա, Արցախում ապագա կա, Հայ ժողովուրդն ունի ապագա և մենք միասին կերտելու ենք այդ ապագան»։ Հիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, պատերազմի ընթացքում բազմիցս ուղերձներով էր հանդես գալիս։ ու ասում էր՝ «Մենք անպայմանորեն կհաղթենք, չկասկածեք, մենք անպայմանորեն կհաղթենք», «Դու հաղթող ես, հայ ժողովուրդ, գնա, վերցրու քո հաղթանակը և վստահ եղիր, քո ընտրած կառավարությունը ոչ մի վայրկյան չի շեղվել ու չի շեղվելու այդ հաղթանակի ճանապարհը քեզ ցույց տալու պարտականությունից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ