09 04 2021

Նիկոլը գտնվում է Ալիևի և Էրդողանի ձեռքերում, նրանց հետ փողային հարաբերությունների մեջ է. Հրանտ Բագրատյան



Մեր անապահովության խնդիրը ոչ թե Թուրքիան է, կամ Ադրբեջանը, այլ Նիկոլ Փաշինյանն է, որին պետք է րոպե առաջ հեռացնենք: Այս մասին ապրիլի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Անդրադառնալով գերիների հարցին՝ Բագրատյանը ասաց, որ Ադրբեջանը կարող է դրա դիմաց հող պահանջել: «Ուզում է նեղանան, ուզում է՝ չնեղանան, բայց որեւէ թիզ հող չի կարող փոխանակվել մարդկանց հետ: Նման բան չի արվել պատմության մեջ: Եթե այդպես է, մտնենք Ղազախից մի քանի հարյուր ադրբեջանցի բերենք, ասենք՝ մինչև Դերբենդ մեզ ճանապարհ տվեք»,-ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ