08 04 2021

ՄԻՊ-ի անկախության երաշխիքները վերացնող օրինագիծը կառավարությունն ԱԺ-ից հետ է կանչել. Անի Սամսոնյան

ՄԻՊ-ի անկախության երաշխիքները վերացնող օրինագիծը կառավարությունն ԱԺ-ից հետ է կանչել. Անի Սամսոնյան

Մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը Կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից, ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ ավելացնելով.

«Անպայման պետք է դրսից էլ ճնշում լիներ, որ հասկանային՝ չի կարելի քանդել պետության միակ կայացած ինստիտուտը»։

Պաշտպան Արման Թաթոյանն ավելի վաղ հայտարարել էր. «Եվ այլևս խնդիրներ բարձրացնելու համար քաղաքական իշխանության մարմինները կարող են կրճատել մեր հաստատության ֆինանսավորումը»: 

Նա նաև նշել էր, որ դա ակնհայտ հակասահմանադրական նախագիծ է։ Եվ նախագիծն ընդունվելու դեպքում անմիջապես դիմելու է Սահմանադրական դատարան:
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ