07 04 2021

Կաշառքի գործով հոդվածն էլ վստահ եմ կքանդվի դատական նիստի ընթացքում․ Արեն Ափիկյան



Երեկ Աննա Դանիբեկյանը արդարացրեց և Ռոբերտ Քոչարյանին և այն անձանց ովքեր այդ հոդվածով անցնում էին։ Չես կարող մի մարդու դատել մի հոդվածով, որը գոյություն չունի։ Իսկ թե ինչու էր այդ որոշումը մեկ շաբաթ ուշ կայացվել, դա թողնենք Աննա Դանիբեկյանի խղճին։ Այս մասին լրագրոների հետ հանդիպմանն ասաց բիզնես խորհրդատում Արեն Ափիկյանը։

«Կարծում եմ դրա մեջ կար և՛ քաղաքական ենթատեքստ, և՛ մանիպուլյացիա դատախազության և իշխանության կողմից, սա տեխնոլոգիա էր ժամանակ ձգելու և ավելորդ անգամ նյարդայնացնելու։ Նա գնաց նստեց, պայքարեց մինչև վերջ և հաղթեց, ինչը շատ բնորոշ է նախագահ Քոչարյանին։ Կաշառքի գործով հոդվածն էլ վստահ եմ կքանդվի դատական նիստի ընթացքում, որովհետև այնտեղ էլ բազմաթիվ թերություններ կային»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ