Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ իսկապես հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, նրանք երկար տարիներ է՝ լավ հարաբերություններ ունեն։ Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ես կարող եմ հաստատել։ Իսկապես, նրանք խոսել են հեռախոսով: Դուք գիտեք, որ նրանք վաղեմի լավ հարաբերություններ ունեն և բավականին հաճախ են շփվում», - նշել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին հեռախոսազրույցի մասին՝ նշելով, որ այն տեղի է ունեցել երկրորդ նախագահի՝ օրերս Մոսկվա կատարած այցի ժամանկ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը