06 04 2021

Պուտինը և Քոչարյանը հեռահար ռեժիմով զրույց են ունեցել. մոտ մեկ ժամ. Wargonzo

Պուտինը և Քոչարյանը հեռահար ռեժիմով զրույց են ունեցել. մոտ մեկ ժամ. Wargonzo

Պուտինը զրուցել է Քոչարյանի հետ վերջինիս Մոսկվա կատարած այցի ժամանակ: Այս մասին հայտնում են @wargonzo-ի՝ ՌԴ նախագահի աշխատակազմում աղբյուրները։

«Մեր տեղեկություններով ՝ Պուտինն ու Քոչարյանը շփվել են հեռահար ռեժիմով (հակակորոնավիրուսի հետ կապված)։ Առաջիկայում կլինեն պաշտոնական հաղորդագրություններ: Զրույցը տևել է մոտ մեկ ժամ: Կողմերը քննարկվել են Հայաստանում քաղաքական ճգնաժամը, առաջիկա խորհրդարանական ընտրությունները, իրավիճակն Արցախում և անվտանգային հարցեր: Քոչարյանը Ռուսաստանի նախագահի հետ զրուցել է նախքան Վլադիմիր Պոզներին հարցազրույց տալը: Հաշվի առնելով հեռուստատեսային որոշակի կոնյունկտուրան և Պոզների կարգավիճակը ՌԴ նախագահի աշխատակազմի կողմից դաշնային հեռուստատեսության տեղեկատվական օրակարգի կառավարման համակարգում ՝ կարելի է եզրակացնել, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը (Պոզները) պատահական չէ իր մոտ է հրավիրել Քոչարյանին: Թե որքանով դա կանդրադառնա Հայաստանում Քոչարյանի նախընտրական վարկանիշի վրա մենք, հավանաբար, կտեսնենք առաջիկայում»,-գրում է տելեգրամյան ալիքը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ