02 04 2021

ԵԽ-ն Նավալնու հարցը ներառել է ԵԽԽՎ օրակարգում, իսկ հայ ռազմագերիների հարցով հատուկ քննարկում չի անցկացնում. Նաիրա Զոհրաբյան

ԵԽ-ն Նավալնու հարցը ներառել է ԵԽԽՎ օրակարգում, իսկ հայ ռազմագերիների հարցով հատուկ քննարկում չի անցկացնում. Նաիրա Զոհրաբյան

Ռուս սորոսական Ալեքսի Նավալնու հարցը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կրկին որպես հրատապ թեմա ներառել է ապրիլին մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

 

«Եվրոպայի համար ռուս ավանտյուրիստի հարցը, պարզվում է, համայն Եվրոպայի թիվ մեկ խնդիրն է, Եվրոպայի կանգուն մնալու թիվ մեկ հենման կետը։ Այդ օրերին Ստրասբուրգում է լինելու նաեւ Գերմանիայի կանցլերը եւ ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ Մերկելը, որպես «Նավալնի» պրոյեկտի ոսկե հովանավորներից մեկը, իր ելույթի ալֆան եւ օմեգան սարքելու է Նավալնու թեման։

Չէ, ես հասկանում եմ, որ Եվրոպան ունի նախընտրելի «ֆասթ ֆուդ»՝ Նավալնի անունով, ինչը հրաշալի առիթ է Եվրոպայի համար Ռուսաստանի ոսկորները նորից վերահաշվելու։ Բայց ես դեմ եմ եւ չեմ լռելու, երբ հայ ռազմագերիների հարցով նրբազգաց ու էմոցիոնալ Եվրոպայի խորհուրդը համառորեն հրաժարվում է հատուկ քննարկում անցկացնել, երբ երկու հարյուրից ավելի հայ զինվոր Բաքվի բանտերում ամեն օր սպասում է, որ իրենց պատկերացրած Եվրոպան գոնե Նավալնու կեսի չափ իրենց եւս կհիշի, քանզի ԵԽ հիմնարար փաստաթղթում ռազմագերիների իրավունքը գերակա սկզբունքներից մեկն է։

 

Ես հասկանում եմ, որ հակառուսականությունը երեկ, այսօր ու վաղը Արեւմուտքի թիվ մեկ թրենդն է եւ Ռուսաստանի սորոսականացումը գլոբալիստների պլան մաքսիմումն է, բայց ես առավել քան վստահ եմ, որ սորոսական խունտային չի հաջողվելու Ռուսաստանում կրկնել այն սցենարը, ինչը իրենք արեցին ու ցավոք, հաջողեցին Հայաստանում»,- գրել է Զոհրաբյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ