«Իշխանությունը տեսավ, որ Շուշին հանձնելուց հետո խմբակցությունից 5 մարդ դուրս եկավ, և մեծ մասը ռեյտինգային ընտրակարգով ընտրված մարդիկ են, ոքվեր ունեն շրջապատ, որտեղ իրենց հարգում, սիրում են, ունեն համայնքներ, որտեղից ընտրվել են և մարդկանց աչքերի մեջ նայելու խնդիր ունեն:
Իրենէ հիմա բերում են մի ընտրակարգ, որով առաջին համարը, այսինքն ժողովուրդն ընտրում է վարչապետ, ով էլ ընտրում է պատգամավորներ, մինչդեռ սահամնադրական իրավունքի համատեքստում մենք պետք ընտրեինք խորհրդարան, որն էլ կընտրի վարչապետ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը