31 03 2021

Աբսուրդ է․ վերացվել է հոդվածը, բայց շարունակում է դատական պրոցեսը այդ հոդվածով․ Արսեն Բաբայան



Սահմանադրական կարգը ՀՀ-ում այս իշխանության գալուց սկսած չի գործում։ Այս մասին  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայրենիք կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

«Այս իշխանությունը իրավական ճանապարհի վրա թքած ունի։ Տեղի է ունեցել մի աբսուրդ իրավիճակ՝ վերացվել է քրեական օրեսնգքրի հոդվածը, բայց շարունակում է դատական պրոցեսը այդ հոդվածով։ Տուժող կողմի ներկայացուցիչները և նրա շրջապատում եղածները խոսում են աբսուրդ իրավաբանությունից հեռու բաների մասին, ասում են եթե հոդվածը չկա դա չի նշանակում, որ հանցագործությունը չկա, մինչդեռ տարրական գիտելիքները վկայում են այն մասին, որ որևէ արարք հանցագործություն լինելու համար  պարտադիր պետք է լինի հոդվածը»,-ասաց Բաբայանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ