21-րդ դարում մենք ունենք կտտանքներ.
Հատուկ քննչական ծառայությունը շատ դատական պրոցեսներում դարձել է ինկվիզիցիայի շտաբ։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նրա խոսքով՝ անընդունելի է նման աշխատելաձևը. «Դու արդեն պատժել ես մարդուն, դատարանը նրան վաղը կարդարացնի, բայց այդ դատը կլինի 3 տարի հետո, ինքը 3 տարի նստած կլինի։ Սա անընդունելի է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան կա, հանրապետության նախագահ կա. այ հենց իրեն արժեր նախնական կալանք տակ վերցնել ստելու համար, որ չունի ՀՀ քաղաքացիություն և դարձել է նախագահ, կամ որ խաղերի մեջ է եղել Ամուլսարի վերաբերյալ։ Եվ այս նախագահի վրա դրված է օրենքների պաշտպանության խնդիրը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը