31 03 2021

Զարթնել է պետք թմբիրից, մենք կործանման եզրին ենք. Սոֆյա Հովսեփյան

Զարթնել է պետք թմբիրից, մենք կործանման եզրին ենք. Սոֆյա Հովսեփյան

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Քարվաճառը մերը չէր... աշխարհը կասի արագ - արագ հետ տուր ...

Աշխարհը Վանն էլ մերը չհամարեց,Կարինն ու Մուշն էլ , Շուշին ու Հադրութն էլ , որովհետև դուք մերը չեք ճանաչում , որ ատամներով պահեք ...

Երբ շատ ցեղեր ու ցեղային միավորներ դեռ չէին կազմավորվել , մենք ունեինք պետություն , մենք ունեինք առաջնորդ ,մենք ունեինք Ծովից Ծով Հայաստան ... կորցրեցինք , որովհետև շատերը չկարևորեցին պետականություն ունենալու առաջնահերթությունը , փաստի կարևորությունը , քանի որ դեռ քոչվորի հոգեբանության մեջ էին ... Դարեր անցան , 30 տարի առաջ կրկին պետություն դարձանք , այն էլ անկախ պետություն , բայց դեռ շատերը քոչվորի հոգեբանությամբ են ապրում ...

Քոչվորի...

Որտեղ հաց, այնտեղ կաց ...

Խելամիտ մարդի՛կ, համախմբվել է պետք ու բոլոր քաղաքական ուժերից դուրս , պետք չի ստեղծել քաղաքական ուժ , այլ պետք է ցույց տալ , որ բացի էս թրքասեր , քոչվոր մասսայից , Հայաստանում ապրում մի հզոր Ազգ...

Ես երբեք ինձ այսքան թևաթափ չեմ զգացել , բայց գիտակցում եմ , որ իրավունք չունեմ ...

Զարթնել է պետք թմբիրից , մենք կործանման եզրին ենք ...

Գիտեք ո՞րն է սարսափելին , որ կեղծիքին ու սուտը լցնում են չկարդացող , միայն օրվա հացի մասին մտածող մարդկանց ականջը և վաղը իրենք են ընտրելու մեր երկրում՝ մեր ապրելու իրավունքը ...

Ես համաձայն չեմ այս իրավիճակին , չեմ հարմարվելու՝ թեկուզ կյանքի գնով...

Զարթնի՛ր, լաո՜....»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ