29 03 2021

Հայաստանը շատ լավ գիտի խաղաղության արժեքը, մենք թշնամիներ չենք փնտրում. Արա Այվազյան

Հայաստանը շատ լավ գիտի խաղաղության արժեքը, մենք թշնամիներ չենք փնտրում. Արա Այվազյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր, առավել քան երբևէ, լինելու է պրագմատիկ և ճկուն, ամեն ինչ արվելու է, որ Հայաստանի շուրջ ձևավորվի կայուն անվտանգային մթնոլորտ: 

Նախարարը նաև նշել է. «Բնականաբար վերջին պատերազմի արդյունքները ստիպում են չափազանց պրագմատիկ մոտենալ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին: Եվ մեր առաջին խնդիրը հատկապես հիմա պետք է լինի Հայաստանի անվտանգային օրակարգը և Հայաստանի շուրջ բարենպաստ մթնոլորտի ձևավորումը:

Նախարարը հիշեցրեց համավարակի պայմաններում ճամփորդելու սահմանափակումների մասին, սակայն այս ընթացքում ինքը մի շարք այցելություններ է ունեցել: Զուգահեռաբար շատ ակտիվ ներգրավվածություն է ապահովում հեռավար ձևաչափերում տարբեր գործընկերների հետ. «Բայց Հայաստանը, առավել քան որևէ երկիր, շատ լավ գիտի խաղաղության արժեքը, և մենք թշնամիներ չենք փնտրում: Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորվի իսկապես կայուն անվտանգային մթնոլորտ»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ