Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանին այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ այգի է եկել Նիկոլ Փաշինյանին դիմավորելու, քանի որ տեղեկացել է՝ Փաշինյանը որոշել է տեղաշարժվել:
Սարգիս Կարապետյանն այդ ընթացքում իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց էր տալիս, թե ինչ իրավիճակ է այգում Փաշինյանի գալուց առաջ:
«Ըստ իմ տեղեկության՝ Փաշինյանը որոշել է տեղաշարժվել իր նստավայրից Կառավարական երրորդ մասնաշենք: Իմացել եմ այդ մասին, եկել եմ դիմավորելու տվյալ անձնավորությանը: Հիմա փորձել են տպավորություն ստանալ, թե նա կարող է ազատ շարժվել, սակայն դիպուկահարները կտուրներում դիրքավորված են, տարածքում անվտանգությունը հսկում են ոստիկանները: Ով ուզում է ինձ միանալ, Նիկոլ Փաշինյանի դեմքին թքել, թող գա, Գարեգին Նժդեհի արձանի կողքին կանգնած եմ»,-ասաց նա:
Նշենք, որ Ոստիկանության կապիտանը սկսեց տեսանկարահանել այգում Փաշինյանին սպասողներին, որից հետո Ոստիկանության ծառայողները մոտեցան նրանց ու հայտնեցին, որ պետական արարողակարգը խաթարելու պատճառով վերջիններիս բերման են ենթարկելու:
«Մենք չենք խաթարել, նստած ենք: Մեզ անգամ չասացիք` գնացեք: Լավն էր, մենք նստած էինք այգում ու պետական արարողակարգ էինք խախտում»,- ասաց Կարապետյանը:
Ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանին ու նրա ընկերոջը:
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը