23 03 2021

Իմ ունեցած տվյալներով՝ ՍՈՒ-30-ը չի ունեցել պարտադիր ֆունկցիաներից մեկը. Մովսես Հակոբյան



Բոլոր դեպքերում պետք է ստեղծվի հանձնաժողով, որը կուսումնասիրի մեր կրած պարտության պատճառները: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:

«Այդ հանձնաժողովը ոչ թե պետք է ստեղծվի ինչ-որ մարդկանց պատժելու համար, այլ իսկությունն ի հայտ բերելու համար: Քանի որ մենք այսօր մի այնպիսի փուլում ենք՝ պետականաշինության և բանակաշինության, այն բոլոր խնդիրները, որոնք ի հայտ են եկել 44-օրյա պատերազմի ընթացքում, հաշվի առնեն բանակի կառուցվածքի կամ մարտավարության ու ռազմավարության պլանավորման ժամանակ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ