21 03 2021

Լավ, էս ժողովուրդը չի հասկանո՞ւմ, որ Նիկոլը դավաճան է և նա հայրենիք է հանձնել. Նաիրա Զոհրաբյան

Լավ, էս ժողովուրդը չի հասկանո՞ւմ, որ Նիկոլը դավաճան է և նա հայրենիք է հանձնել. Նաիրա Զոհրաբյան

Այսօր ամենաակտուալ հարցը սա է՝ լավ, էս ժողովուրդը չի հասկանո՞ւմ, որ Նիկոլը դավաճան է եւ նա հայրենիք է հանձնել։ Ո՛չ, չի հասկանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նիրա Զոհրաբյանը:

«Ժողովրդին մի՛ մեղադրեք
30 տարի մենք կերտեցինք «կիսաբաց լուսամուտների» ժողովուրդ
Այսօր ամենաակտուալ հարցը սա է՝ լավ, էս ժողովուրդը չի հասկանո՞ւմ, որ Նիկոլը դավաճան է եւ նա հայրենիք է հանձնել։
Ո՛չ, չի հասկանում։
Որովհետեւ անցած 30 տարիների ընթացքում մենք հետեւողականորեն ժողովրդից սարքեցինք կիսաբաց լուսամուտների ու սերիալների հասարակություն։ 
30 տարի ժողովրդից վերցվեց քաղաքացի լինելու իրավունքը, ժողովրդին որպես ֆասթ-ֆուդ ու ուղեղի չիզքեյք կերակրեցինք դյուրամարս սերիալներով ու կիսաբաց լուսամուտներով, ովքեր պետք են գալու միայն որպես ընտրական մատերիալ։
Ժողովրդին բթացնող էդ սերիալները երկնողներին տվեցինք պետության բարձր մրցանակներ, որ շարունակեն մարդու միջից ջնջել քաղաքացուն։
Ու վերջապես ստացվեց։
Նիկոլականությունը բաժանվում է 3 ստերիոտիպի՝ «աբիժնիկներ», ովքեր պատրաստ են Նիկոլի հրահանգով անգամ իսլամ ընդունել, միայն թե նախկինները չգան, դալալներ, ում համար թուրքի հետ էժան առեւտուրը կորսված Արցախից եւ զոհերի արյունից բարձր մատերիա է եւ երրորդ ստերիոտիպը՝ «կիսաբաց լուսամուտների» ժողովուրդ, ովքեր իսկապես չեն հասկանում, որ մենք հայրենիք ենք կորցրել ու որ վաղը կորցնելու ենք նաեւ մեր պետականությունը։
Չեն հասկանում, որովհետեւ 30 տարի մենք հետեւողականորեն այդ մարդկանց հոգուց ջնջեցինք քաղաքացուն ու էդ դատարկ տարածությունը ոչնչով չլցրեցինք։
Եւ ուրեմն՝ մեղավոր ենք բոլորս»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ