Politik.am-ը գրում է․ Վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ստերի շքերթը: Այս անգամ Փաշինյանն իր ստի շքերթը կազմակերպել էր պատերազմում զոհված զինվորականների դիակների մասնակցությամբ: Փաշինյանն Արագածոտնի մարզում խոսեց զոհերի թվի մասին և իրեն հատուկ հանդարտությամբ ստեց:
Այսօր նա հայտնել է, թե պատերազմում զոհվածների պաշտոնապես հաստատված թիվը 3 250 է, ևս 189 ծնող, ընտանիք ԴՆԹ նմուշ են հանձնել եւ սպասում են պատասխանի:
Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը փետրվարին հայտարարել էր, որ փետրվարի 13-ի դրությամբ հայկական կողմի արձանագրած (դատաբժշկական փորձաքննության ենթարկված) զոհերի թիվը արդեն 3577 է, իսկ 428 աճյունից վերցված փորձանմուշները ԴՆԹ փորձաքննություն են անցնում: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին հայտնել էր,որ Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված սառնարաններում պահվում են զոհված զինծառայողների բազմաթիվ դիեր: Հավելենք, որ մինչ օրս էլ գրեթե ամեն օր որոնողական աշխատանքների արդյունքում մի քանի տասնյակ դի է հայտնաբերվում: Նույնը հաստատել և հրապարակել էր Տեղեկատվության ստուգման կենտրոնը, որը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է և, ինչպես կայքում է նշված, հարթակի նպատակն է պաշտպանել քաղաքացիներին տեղեկատվական դաշտում տեղ գտած կեղծիքներից: Փետրվարի 18-ին կայքը հրապարակել է Առողջապահության նախարարության կողմից հաստատված տվյալները.
«Փետրվարի 13-ի դրությամբ հայկական կողմի արձանագրած (դատաբժշկական փորձաքննության ենթարկված) զոհերի թիվը 3577 է։ 428 մարմինները, որոնցից վերցված փորձանմուշները ԴՆԹ փորձաքննություն են անցնում ներառված են, ԱՆ կողմից հրապարակված 3577 զոհերի թվի մեջ։
Պետք է նաև նկատել, որ կան գրեթե 2000 անհետ կորածներ (այս թվի մեջ է մտնում մոտ 250 գերեվարված անձ, որ այս պահին գտնվում են Ադրբեջանում), որոնց մեծ մասը իրականում զոհվել են, բայց նրանց դիակները դեռ չեն հասցրել գտնել որոնողական աշխատանքներ իրականացնողները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը